Տնտեսական

08.05.2024 13:14


Հայաստանի արտաքին պարտքին ավելանում է ևս 373 մլն եվրո

Հայաստանի արտաքին պարտքին ավելանում է ևս 373 մլն եվրո

Այսօր՝ մայիսի 8-ին, կառավարության նիստի օրակարգում է ՀՀ պետական պարտքը ևս 373 միլիոն եվրոյով ավելացնելու հարցը։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների։

Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373,0 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:

Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի կնքում՝ 236 մլն եվրո արժողությամբ:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում սա քննարկվող արդեն 2-րդ պետական պարտքն է։

Այս խորագրի վերջին նյութերը