Բրազիլիայում ջրհեղեղները խլել են 95 մարդու կյանք. Պորտո Ալեգրիի օդանավակայանը ինքնաթիռների հետ հեղեղվել է (լուսանկար)
Բրազիլիան պատուհասել են վերջին տասնամյակների ամենասաստիկ ջրհեղեղները, որոնք խլել են 95 մարդու կյանք, ևս 131-ն անհետ կորել է, 150,000 բնակիչ տարհանվել է, գրում է bbc.com-ը:
Պորտո Ալեգրիի օդանավակայանը ինքնաթիռների հետ հեղեղվել է և կիսով չափ ջրի տակ անցել: Գուաիբա գետը դուրս է եկել ափերից և հեղեղել թռիչքուղին և հիմնական շենքերը:
Բրազիլական ավիաուղիների ասոցիացիան հայտնել է, որ Պորտո Ալեգրիի օդանավակայանը փակ կմնա առնվազն մինչև ամսվա վերջ:
Գետը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 5,3 մ, հայտնել են տեղի պաշտոնյաները: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1941 թվականին և կազմում էր 4,76 մ:
Սպասվում է, որ այս շաբաթվա հետագա հորդառատ անձրևները կսրեն իրավիճակը։

Աղբյուրը՝ tert.am