Լրահոս

08.05.2024 18:08


«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կիսախարխուլ փայտե տնակում դի կա:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 56–ամյա Կարեն Խ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպասնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը