Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկար)
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ հրապարակում է արել՝ պատմելով պատերազմին մասնակցած նախնիների մասին:
«Ինչ-որ մեկն ուզում է, որ մենք մոռանա՞նք մեր Հաղթանակը: Նախապապս՝ Գրիգորի Ալոևը, վիրավորվել է Սապուն լեռան մոտ։ Նրա դուստրը՝ տատիկս, 9 տարեկանում կերակրել է օկուպացված Ղրիմում մնացած ընտանիքը։ Պապս՝ Սարգիս Սիմոնյանը, կռվել է Ղրիմում, գերեվարվել, փախել է գերությունից։ Նրա քույրն ու մայրը՝ մեծ մայրս՝ Նարտուի Ներսեսյանը, այնտեղ՝ Ղրիմում, գնացել են պարտիզանների մոտ։ 11-ամյա Ռայան վիրավորվել է և ողջ մնացել։
Մյուս պապս՝ մորս հայրը՝ Ադամ Մարգարյանը, վիրավորվել է Ստալինգրադում։ Նրա եղբայրը տանկիստ էր Կուրսկի մարտում, Պրոխորովի ճակատամարտում, նրա ամբողջ կուրծքը ծածկված էր շքանշաններով: Զարմանալի է, որ երկու եղբայր՝ տղաները, անցել են պատերազմի երկու գլխավոր ճակատամարտերը և երկուսն էլ ապրել են մինչև խոր ծերություն։
Տատիկս՝ Գեղեցիկ Դեմիրճյանը, 14 տարեկանում ստախանովցի է եղել, նրա դիմանկարը տպագրվել է թերթերում: Նա Խոստայում թութուն է աճեցրել ռազմաճակատի համար:
Ինչ-որ մեկն ուզում է, որ մենք մոռանա՞նք մեր Հաղթանակը, իրո՞ք: Շնորհավո՛ր մեր համերկրացիների գլխավոր, մեծ տոնը»,-թելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանն ու կից լուսանկարներ հրապարակել: