Պուտինը Պետդումա է ներկայացրել Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկություն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նա նշել է, որ «այսօր պատգամավորներն իրենց ընտրողների անունից պատասխանատու որոշում կկայացնեն այս հարցի շուրջ»։
Վոլոդինն ընդգծել է, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդուման կձևավորի կառավարության կազմը` կհաստատի կառավարության նախագահին, նրա տեղակալներին, դաշնային նախարարներին։ Այսպիսով, պատգամավորները պետք է իրականացնեն իրենց նոր լիազորությունները, որոնք սահմանվել են 2020 թ. Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններով:
«Սկսվում է օրենսդիր և գործադիր իշխանությունների համատեղ աշխատանքի նոր փուլ: Եթե նախկինում խնդիրները հաճախ բացատրվում էին կառավարության կամ նախարարներից մեկի թերացումներով, ապա այժմ և՛ կառավարությունը, և՛ Պետական դումայի պատգամավորները պատասխանատվություն են կրելու դրա արդյունքի համար»,-գրել է Վոլոդինը Telegram-ում:
Նա տեղեկացրել է, որ կառավարության նախագահի թեկնածության քննարկումը կանցկացվի բոլոր խմբակցություններում, իսկ ժամը 14:00-ին կսկսվի Դումայի լիագումար նիստը։