Լրահոս

11.05.2024 08:02


Երևանում բախվել են «Toyota Rav 4»-ն ու «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

Երևանում բախվել են «Toyota Rav 4»-ն ու «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

Մայիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Արմեն Մկրտչյանի վարած «Toyota Rav 4» մակնիշի 20 ZO 001 համարանիշի և 23-ամյա Կարապետ Մելիքսեթյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Toyota Camry»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը