Լրահոս

12.05.2024 07:17


Կոտայքում «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Կոտայքում «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Մայիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Արտուշ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, հայտնվել է ջրափոսում, ինչից հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, դրանցից մի քանիսը պոկել և մոտ 100 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հանդիպակաց գոտում՝ ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Ավետիք Մ.-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը