Լրահոս

12.05.2024 14:13


Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր (լուսանկար)

Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր (լուսանկար)

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, ծառը կոտրվել ու տապալվել է՝ մասամբ փակելով ճանապարհը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման պատճառով վնասվել են էլեկտրական լարերը:

Փրկրարաները մասնատել են ծառը ու հեռացրել անվտանգ վայր:

Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվել՝ այս անգամ Երվանդ Քոչար փողոցից: Հաղորդվել է, որ թիվ 13 շենքի մոտ ծառը կոտրվել ու ընկել է կայանված ավտոբուսի վրա:

Ըստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը