Պուտինը Շոյգուի փոխարեն պաշտպանության նոր նախարարի թեկնածուի է առաջադրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել է պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուի փոխարեն նշանակել Անդրեյ Բելոուսովին, որը մինչ այդ զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Իսկ Սերգեյ Շոյգուն կզբաղեցնի ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Նիկոլայ Պատրուշևին։
Մյուս նախարարները, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կպահպանեն իրենց պաշտոնները կառավարությունում։
Բելոուսովը 2012-2013 թթ. ղեկավարել է Տնտեսական զարգացման նախարարությունը, որից հետո զբաղեցրել է տնտեսական հարցերով նախագահի օգնականի պաշտոնը։ 2020 թ. նշանակվել է առաջին փոխվարչապետ։