Երևանի կենտրոնում երիտասարդը 6 հարկանի շենքի տանիքից ընկել է ավտոմեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։

Նա Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նիկողոս Ե.-ն է: