Քաղաքական

13.05.2024 16:09


Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան

Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան

Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, որով խնդրել ենք՝ վերջինիս պարզել, թե արդյո՞ք «civic.am» լրատվամիջոցի օպերատորը՝ «դեպքի օրը» տեսաձայնագրել է տեղի ունեցածը, թե ոչ։ Եթե այո, ապա պահանջել որպեսզի քննությանը տրամադրվի տեսաձայնագրառման կրիչը։

Պարզաբանում

Ներկայացված միջնորդությունը կարեւոր է այնքանով, որքանով ըստ մեղադրանքի՝ Արթուր Սուքոյանը Դավիթ Լեւոնյանին հարվածելուց հետո, մատը թափ տալով սպառնացել է՝ Դավիթ Լեւնյանին, որ այլեւս նա Բագրատ Սրբազանի վերաբերյալ տեսանյութեր չհրապարակի։

Իսկ քանի որ Արթուր Սուքոյանը հերքել է վերը նշվածը հայտնելով, որ ինքը մատը թափ տալով ասել է Դավիթ Լեւնյանին որպեսզի վերջինս իրեն չհայհոյի, ուստի քննության հիշյալ վարկածը ստուգելու միակ օբյեկտիվ ճանապարհը դա «civic.am» լրատվամիջոցից հիշյալ տեսաձայնագրառման կրիչը պահանջելն է։

Իսկ եթե պարզվի, որ չկա նման տեսաձայնագրություն, ապա գործում է չփարատված կասկածի կանոնը, որը պետք է օգտագործվի ի՛ հօգուդ՝ Արթուր Սուքոյանի։

Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը