Աշխարհ

13.05.2024 20:26


Նեպալցին 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը

Նեպալցին 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը

Նեպալցի լեռնագնաց Կամի Ռիտան 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը (8849 մ), հաղորդում է Seven Summit Treks-ը։

Հայտնի է, որ 54-ամյա տղամարդը մայիսի 12-ին՝ առավոտյան ժամը 7:25-ին, բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը՝ թարմացնելով հաջող վերելքների թվով սեփական ռեկորդը։

Ավելի քան երկու տասնամյակ Կամի Ռիտան լեռներ է նվաճում. հայտնի լեռնագնացը նույնիսկ ստացել է «Էվերեստի մարդ» մականունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը