Լրահոս

14.05.2024 13:12


Արարատում մի խումբ անձինք հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներ

Արարատում մի խումբ անձինք հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Պարզվել է որ ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի 26/21 հասցեի դիմաց միմյանց հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ 2112», «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Նիվա»-ից և «Opel»-ից իջել են մի խումբ անձինք և խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հայհոյանքներ հնչեցնելով նախապես իրենց հետ վերցված փայտերով և մահակներով մի քանի անգամ հարվածլ են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, որի ընթացքում ատրճանակից արձակվել են կրակոցներ:

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2112» ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ․-ն, «Opel»-ի վարորդը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հրանտ Գ․-ն, իսկ վերջիններիս ուղևորներն են հանդիսանում Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մկրտիչ Դ․-ն, 26-ամյա Արմեն Թ․-ն, 21-ամյա Շանթ Ղ․-ն, 23-ամյա Քերոբ Ղ․-ն, 23-ամյա Համբարձում Գ․-ն և 24-ամյա Էմին Գ․-ն, ովքեր մայիսի 11-ին ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փ. 26/1 հասցեի դիմաց անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Շավարշ Դ․-ին, ով էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել:

Դեպքի վայրի զննությամբ փորձագետի կողմից հայտնաբերվել է մի քանի հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ:

Ոստիկանները մայիսի 12-ին Տիգրան Մ․-ին հայտնաբերել ու ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվեծների պահման վայր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջին ժամանակահատվածում Արարատի մարզը դարձել է Հայաստանի ամենակրիմինալ մարզը։ Հաճախակիացել են քրեական «ռազբորկաները», գողությունները, այդ թվում՝ բնակարանային, ու կարծես թե Արարատի մարզը ձեռնոց է նետել Սիցիլիային ու հաստատ կարող է ստանալ թիվ 1 կրիմինալ մարզի կարգավիճակ։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ով ավելի շատ հայտնի է «դդմաշենցի Սարո» մականվամբ, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ով կարճ ժամանակում հրաժեշտ տվեց ժողովրդին հայտնի «միլիցեքի բերդի» պետի պաշտոնին ու հանգրվանեց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը, ով արդեն ձեռք է բերել «ադամանդե ձեռք» մականունը, ոչ լիարժեք են տիրապետում մարզում օպերատիվ իրավիճակին, ինչի պատճառով էլ «կրիմինալը ծաղկում է» մարզում։

Մայիսի 11-ին հերթական ռազբորկան ու կրակոցներն էին հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա, իսկ ոստիկանության Մասիսի բաժնում կարծես թե թմբիրի մեջ լինեին։ Եթե նրանք տիրապետեին օպերատիվ իրավիճակին և ժամանակին ստանային օպերատիվ տեղեկություններ դեպքի մասին, ապա հնարավոր կլիներ կանխել «ռազբորկան»։ Երբ բանը բանից արդեն անցել էր, նոր ժամեր անց Մասիսի ոստիկանության ծառայողները, բայց ո՛չ վարչության պետը, ո՛չ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ո՛չ էլ Մասիսի բաժնի պետը չէին բարեհաճել ժամանել դեպքի վայր, այլ դեպքի վայր էր ժամանել օպերատիվ խումբը, ովքեր էլ այնտեղ հայտնաբերել էին վնասված ավտոմեքենաներ, կրակված պարկուճներ, ինչից հետո դեպքի մասին տեղեկությունը փոխանցել էինՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը և փորձաքրագետը։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները գոնե այս անգամ պետք է ապացուցեին, որ հավատարիմ են ոստիկանի կոչմանը, այլ ոչ թե ավելի շատ զբաղված են «թիթեռ նկարելով»։

Այս խորագրի վերջին նյութերը