Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Պատգամավորների միջև ծեծկռտուքն ընդհատել է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ պատգամավորները քաղաքական հայտարարություններ են անում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի ընդունման կապակցությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների և ընդդիմության միջև։
Առաջինը վեճն սկսել է իշխող կուսակցության պատգամավոր Դիտո Սամխարաձեն, որը նախ իր դիտողություններն է բացականչել «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի ելույթի ժամանակ, ապա անցել վիրավորանքների։ Ընդդիմադիր պատգամավորներն սկսել են պատասխանել նրան, և նիստն ընդհատվել է փոխադարձ բանավոր վիրավորանքներով։
Ավելի ուշ Սամխարաձեն միջանցքով շրջանցել է նիստերի դահլիճը և մյուս մուտքից շիշ նետել ընդդիմության շարքերը, ինչին էլ հետևել է ծեծկռտուքը։ Ծեծկռտուքին մասնակցել են երկու կողմերի թե՛ տղամարդ, թե՛ կին պատգամավորներ։
Այս պահին նիստերի դահլիճում իրավիճակը հանդարտվել է, և խորհրդարանը վերադարձել է աշխատանքին: