Քաղաքական

15.05.2024 16:40


Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում էր. ոստիկանական մեծ ուժեր էին բերվել (տեսանյութ)

Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում էր. ոստիկանական մեծ ուժեր էին բերվել (տեսանյութ)

news.am-ը հայտնում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, նախատեսված է բողոքի ակցիա Օպերայի շենքի մոտ:

Օպերային հարակից հատվածներում ոստիկանականմեծաթիվ ուժեր են կենտրոնացված: Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սրբազանը կոչ էր արել ժամը 16-ին լինել Օպերայի հրապարակում, որտեղ ժամը 17-ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

Որոշվել էր, որ ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը։

***

Երևանի Ազատության հրապարակին հարող որոշ սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։ Սրճարաններից մեկի տնօրինությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ արգելքը ստացվել է ոստիկանությունից։

***

«Տեսեք՝ ինչպիսի վախի մեջ են ապրում այս մարդիկ։ Մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին հավաքել բերել, քաղաքը պարալիզացրել է»,-նշել է Բագրատ Սրբազանը։

Հարցին՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս, նա ասաց՝ վախի պատճառով․

«Վախ, գիտե՞ք ինչ է դա, սուտ և վախ և իր իշխանությունը, մեքենաները կոստյումները, ամեն ինչ, որոնք կապված են նյութական արժեքի հետ, ոչ գաղափար, ոչ պետական միտք, ոչ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և ինչ է գործում ինքը, և այդ պատճառով հիմա մենք գտնվում ենք այս վիճակում»։

Այս խորագրի վերջին նյութերը