Աշխարհ

17.11.2011 12:13


Քեթրին Էշթոն. «Անհրաժեշտ է առաջ շարժվել, որպեսզի տարածաշրջանում հարցերը լուծում ստանան»

Քեթրին  Էշթոն. «Անհրաժեշտ է առաջ շարժվել, որպեսզի տարածաշրջանում հարցերը  լուծում ստանան»

ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը  հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ։ Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցչին, ում առաջին այցելությունն է Հայաստան:

–Սա լավ հնարավորություն է շարունակելու երկկողմ հարցերի քննարկումը: Շատ ուրախ ենք, որ դինամիկորեն շարունակվում են երկկողմ հարաբերությունները: Մեկ շաբաթից Բրյուսելում  կայանալու է   ԵՄ-Հայաստան վեհաժողովը: Մենք գոհ ենք նաև Հայաստանում ԵՄ փորձագետների ներկայությունից: Ուրախ եմ շատ նորից ողջունել տիկին Էշթոնին,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Քեթրին Էշտոնն էլ իր հերթին նշել է, որ ինքն ու մեր  արտգործնախարարը քանիցս հանդիպել են աշխարհի տարբեր վայրերում, բայց Հայաստանում սա առաջին անգամն է, և հույս ունի, որ վերջինը չի լինի:

–Ես էլ ուրախ եմ երկկողմ հարաբերություններում ունեցած ձեռքբերումով: Մեր ձեռք բերած միասնական արժեքների վրա են հիմնված մեր հարաբերությունները: Անհրաժեշտ է առաջ շարժվել, որպեսզի տարածաշրջանում հարցերը  լուծում ստանան։ Հաճախ ասվում է, որ մենք ցանկանում ենք մեր հարաբերություններն  մերձեցնել, ոչ թե հեռացնել: Մենք կհարգենք մեր խոստումները և կպահպանենք  սերտ հարաբերությունները, որոնք միայն փողով չեն սահմանափակվում: Նախագահը երեկ երեկոյան ինձ բացատրեց, որ 350 ձեռնարկություն ունեք, և ինչքան շատ կարողանաք գուղատնտեսությունը զարգացնել, այնքան տնտեսությունը կզարգանա,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը