Ինչպես գրում է, «Ախալի թաոբա» («Նոր սերունդ») թերթը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մերձավոր շրջապատում քննարկվում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը։
Ըստ թերթի՝ գաղտնի աղբյուրը հաստատել է, որ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ ոչ թե 2013թ., այլ 2012թ. գարնանը։ Իշխանության ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան, Սահակաշվիլիին խորհուրդ են տալիս ընդհանրապես լքել քաղաքական ասպարեզը։
Թերթը նաև գրում է, թե Սահակաշվիլիի մերձավոր շրջապատում կարծում են, որ եթե նա զբաղեցնի վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնը, նոր հեղափոխությունն անխուսափելի կլինի։
Աղբյուրը կարծում է, որ Սահակաշվիլիի հնարավոր հրաժարականը կապված է ՌԴ նախագահի պաշտոնին վարչապետ Վլադիմիր Պուտինի վերադարձի հետ։ Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե Սահակաշվիլին հեռանա, պատասխան չի տա «իրականացրած հանցագործությունների» համար և կշարունակի խաղաղ ապրել։
Սահակաշվիլին հրաժարակա՞ն կտա