Լրահոս

16.05.2024 18:42


Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա

Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական վնաս:

Shamshyan.com-ի տեղեկություններով, Քրիստափորի 3-րդ շենքի փողոցում հաստաբուն թթենու մի հսկայական ճյուղ կոտրվել և մոտ 12 մետր բարձրությունից ընկել է բակում կայանված «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Գրեթե 2 ժամից ավելի է՝ վնասված ավտոմեքենաների սեփականատերերն ու շենքի հարևանությամբ բնակվող բնակիչները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, սակայն դեռևս չեն այցելել դեպքի վայր:

Որոշ ժամանակ անց ժամանեցին Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման կենտրոնի աշխատակիցները, ովքեր ասում էին, որ խնդրի մասին իրենք շուտվանից գիտեն, ու մի անգամ էտել են այդ վտանգավոր ծառը:

Բնակիչներն ասում էին. «էս ծառի մասին մի 40 անգամ ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ. ամեն անգամ խոստացել են, որ ծառը ոչ միայն պետք է էտվի, այլ այն ամբողջությամբ պետք է հեռացվի»:

Այս խորագրի վերջին նյութերը