Աշխարհ

16.05.2024 21:20


Մոնեի վրձնի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը աճուրդում գնել են 34,8 մլն դոլարով

Մոնեի վրձնի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը աճուրդում գնել են 34,8 մլն դոլարով

Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը Sotheby's աճուրդի տանը վաճառվել է 34,8 մլն դոլարով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sotheby's-ն X սոցիալական հարթակում հայտնել է, որ արվեստի ստեղծագործության սակարկությունները տևել են գրեթե 8 րոպե։

«Խոտի դեզ Ժիվեռնիում» գործն ստեղծվել է 1893 թվականին՝ դառնալով մեկը Կլոդ Մոնեի 31 կտավներից, որոնցում նկարիչը խոտի դեզեր է պատկերել օրվա տարբեր ժամերին և տարբեր եղանակային պայմաններում։ Խոտի դեզերի պատկերների շարքը ֆրանսիացի նկարչի ստեղծագործության մեջ համարվում է ամենանշանակալից շարքերից մեկը և իմպրեսիոնիզմի պատմության կարևոր ուղենիշը։

Մոնեի խոտի դեզով նկարները կանոնավոր կերպով աճուրդի են հանվում և վաճառվում զգալի գումարներով։ Այս շարքի նկարի ամենաբարձր գինը կազմել է 110,7 միլիոն դոլար: Արվեստի գործը տեղ է գտել պատմության մեջ ամենաթանկ նկարների ցանկում։

Կլոդ Մոնեն ֆրանսիացի նկարիչ է և իմպրեսիոնիզմի հիմնադիրը։ Նա զգալի ազդեցություն է ունեցել ժամանակակից արվեստի զարգացման վրա։ Նրա աշխատանքները հայտնի են բնապատկերներում լույսի և գույնի հատուկ խաղով, որոնք արտացոլում են բնության փոփոխվող բնույթը: Միևնույն սյուժեն տարբեր պայմաններում պատկերելու Մոնեի գաղափարը հետագայում ոգևորել է այլ նկարիչների, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյին և Վինսենթ վան Գոգին:

Այս խորագրի վերջին նյութերը