Լրահոս

17.05.2024 10:16


Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ մայիսի 16-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոստան գյուղի գերեզմանոցում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և 1 վիրավոր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները գերեզմանատանը հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ 1 հոգի էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձի» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում, բացի սպանվածից, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև որսորդական հրացան, կրակված պարկուճ, 1 մահակ, «ՎԱԶ-2106» ու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ և արնանման հետքեր։

Այս խորագրի վերջին նյութերը