Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների խնդրի վրա (լուսանկար)
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ լուրով կիսվել է «Ինսթագրամ»-ի իր էջում։
Հենրիխ Մխիթարյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին միացել էր իր հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը և այլ գերեվարված անձանց։
Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների խնդրի վրա (լուսանկար)
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ լուրով կիսվել է «Ինսթագրամ»-ի իր էջում։
Հենրիխ Մխիթարյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին միացել էր իր հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը և այլ գերեվարված անձանց։