ԱԱԾ-ում ծառայության ընթացքում աշխատակիցներով մենք ունեցել ենք բազում խնդիրներ, երբեմն` խորը հակասություններ միմյանց հետ, որոնք ինչ-որ տեղ նաև պայմանավորված են եղել ծառայության առանձնահատկությամբ, սակայն երբ 2021 թվականին ստեղծվում էր «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը, մենք գիտակցաբար մի կողմ թողեցինք բոլոր հակասությունները, տարաձայնությունները և, համախմբվելով, ստեղծեցինք այս կառույցը, որն իր մեջ այսօր ներառում է տասնյակ հայրենասեր ու պրոֆեսիոնալ սպաների:
Իհարկե, շատ ավելին կարող էինք անել, կառույցը մեծացնել ու ուժեղացնել, եթե չպահանջեինք Վարչապետի հրաժարականը կամ շատ-շատերի օրինակով 2021 թվականի ընտրություններից հետո գնայինք իշխանությունների հետ համագործակցության:
Ուժային բլոկում մեր միությունը հիմնական կառույցներից մեկն է, որն իր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցել է ընդդիմադիր ուժերին, սատարել նրանց, ձգտել մեր օրինակով հասնել ընդդիմադիր դաշտի համախմբմանը:
Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը խիստ մտահոգիչ է այս իրավիճակում, երբ Եկեղեցին, հանձինս Բագրատ սրբազանի, ահռելի ջանքեր գործադրելով ու ռիսկի գնալով՝ փորձում է համախմբել ազգային ուժերին, շարժում ձևավորել ու թափ հաղորդել դրան:
Շարմազանովի նման փորձառու, բանիմաց քաղաքական գործիչը պետք է որ գիտակցի, որ իր այս հայտարարությունը, միևնույն է, ընկալվելու է որպես ՀՀԿ դիրքորոշում՝ որքան էլ այն անձնավորելու, միայն սեփական տեսակետ ներկայացնելու փորձ արվի:
Չպետք է մոռանալ, որ այն ամենի համար, ինչ կատարվում է մեր երկրում, առաջնահերթ պատասխանատվություն են կրում 2018 թվականի դրությամբ իշխած ուժը՝ ՀՀԿ-ն, ինչպես նաև ԱԱԾ-ն, որոնց պարզապես չհաջողվեց առնվազն կանխել հակասահմանադրական ճանապարհով իրականացված իշխանափոխությունը: Սա փաստ է ու չի կարող վիճարկվել:
Հավասարապես փաստ է նաև այն, որ մեր երկրում 2018 թվականի դրությամբ եղել են բազում խնդիրներ, անարդարություններ, որոնք օբյեկտիվորեն ժողովրդի մոտ հանգեցրել են դժգոհության, հետայնու՝ հեղաշրջման կամ հեղափոխության /ինչպես կուզեք՝ անվանեք/ ու բնականաբար դրա հետ որևէ կապ չեն ունեցել Բևեռը կամ ընդդիմադիր դաշտում հադես եկող մյուս ուժերը, անհատները:
Դրա հետ մեկտեղ ես հասկանում եմ Շարմազանովի մտահոգությունը, քանի որ լայն համախմբման դեպքում մեծ է ռիսկը, որ շարժման մեջ կարող են ձևականորեն ընդգրկվել ուժեր, որոնք կուլմինացիոն պահին ներսից կպառակտեն, կպայթեցնեն այն՝ թեկուզ աշխարհաքաղաքական դրդապատճառներով։
Այնուամենայնիվ չմիավորվելու, խորը չմտածված առանձին քայլեր անելու հետևանքո՛վ արձանագրվեց 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտությունը, 2023 թվականի Երևանի ՏԻՄ ընտրություններում պարտությունը և այսպես շարունակվելու է տարիներ, եթե տարբեր պատճառաբանություններով, սկզբունքներ դրսևորելով՝ վիժեցվի նաև Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումը՝ չէ՞ որ խոսքը գնում է մեր Հայրենիքի գոյատևման ու տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերի մասին, ովքեր հավատալով ընդդիմադիր գործիչների ազնիվ մղումներին՝ ամեն օր վտանգում են թե՛ իրենց և թե՛ իրենց ընտանիքներին...
Էդուարդ Շարմազանովի գրառումը մտահոգիչ է

Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից