Խոշոր ավտովթար Զովունիում․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Երեկ՝ մայիսի 19-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Տիգան Գալստյանն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Զոբունի գյուղի սկզբնամասում բախվել է 49-ամյա Արթուր Սարգսյանի կողմից կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 68-ամյա Խորեն Քոթանջյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել փայտե էլեկտրասյունը, գովազդային վահանակն ու բախվել բնակչի տան քարե պարսպին՝ մոտ 8 մետր հատված փլուզելով:
Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Hyundai»-ի վարորդ Տ. Գալստյանը եղել է ոչ սթափ, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: