Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար
Իրանի կառավարության խորհուրդը երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիին նշանակել է արտգործնախարարի պաշտոնակատար՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ այս մասին հայտնել է կառավարության խոսնակը՝ կառավարության խորհրդի արտակարգ հանդիպումից հետո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։
Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։
Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար
Իրանի կառավարության խորհուրդը երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիին նշանակել է արտգործնախարարի պաշտոնակատար՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։