Քաղաքական

20.05.2024 18:52


«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ

«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ

Ցավակցագիր

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խորապես ցավակցում է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին, մեր բարեկամ երկրի ողջ ժողովրդին՝ ուղղաթիռի աղետի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, նախագահին ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

Վշտակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Վստահություն ենք հայտնում, որ ԻԻՀ բարձր ղեկավարության այս ծանր կորուստը կհաղթահարվի տոկունությամբ՝ արժանին մատուցելով իր ժողովրդի նվիրյալների հիշատակին:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

20.05.2024թ., Երևան

Այս խորագրի վերջին նյութերը