Լրահոս

20.05.2024 21:54


Արմավիրում կին է ինքնասպան եղել

Արմավիրում կին է ինքնասպան եղել

Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աղավնատուն գյուղից դեպի Դողս գյուղ տանող ճանապարհին գտնվող ջրատարի մեջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 83-ամյա Խանում Մ.-ն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև տեղեկություններ են ստացել, որ վերջինս բազմաթիվ անգամներ իր հարևանուհուն հայտնել է, որ չի կարողանում նման պայմաններում բնակվել, հոգնել է այս կյանքից և եթե տեսնեն իրեն պատկանող հողաթափերն ու ձեռնափայտը ջրատարի ափին, ուրեմն ինքն իրեն նետել է ջրատարի մեջ, իսկ նրան հայտնաբերել է Դաշտ համայնքի ղեկավար Սերոժ Գևորգյանը, ով նաև ջրատարի մոտ հայտնաբերել է հողաթափեր և ձեռնափայտ։

Այս խորագրի վերջին նյութերը