Գործակալների մասին․ իսկ ովքե՞ր են կանգնած ՔՊ-ի հետևում․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Երեկ անդրադարձել էի Փաշինյանի նախկին աշխատողներին, որոնք այժմ հանդես են գալիս իբրրև ընդդիմադիր ու ոչ թե քննադատում են կամ ընդհանրապես անդրադառնում են երկիրը իրենց օգնությամբ վարի տված իշխանությանը, այլ՝ նախկիններին են հիշում։ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին, գուցե ներկա էլ դեսպան Էդմոն Մարուքյանը, որ նրա հիմնական կոալիցիոն գործընկերն է եղել մի քանի անգամ՝ փոքրիկ ընդհատումներով, իր ու իր ղեկավարած քաղաքական ուժի չափերից չբխող պահանջներով է հանդես գալիս։ Երեկ ամբողջ համացանցն էր ծաղրում Մարուքյանենց պահանջը։ Թվում էր, թե բավականին հասկանալի լեզվով ստացավ պատասխան, բայց նույն համառությամբ նույն բանն է շարունակում ասել, այն է՝ «Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի»։ Էսօր թեման Նիկոլի թիմի գնալն է, այլ թեմա այսօր գոյություն չունի։ Թե ով է փոխարինելու Նիկոլին իր գնալուց հետո, կարծում եմ արդեն պարզորոշ երևում է թեկնածուն, որն այսօրվա շարժման առաջնորդն է․ բոլորի համար պարզ է և հասկանալի, ընդունելի։ Բայց Նիկոլի Էդմոնը շարունակում է փչացած ռադիոյի պես նույն ալո-ն կրկնել։ Բայց, սաղ մի կողմ, որ խնդալու վիճակի մեջ է հայտնվել, ինձ ետաքրքրում է ուղղակի՝ էս ինչ հանձնարարական ես դու ստացել, այդ ինչ բարձր տեղից, որ հստակ հարցերիդ պատասխանը ստանալով հանդերձ՝ շարունակում ես նույնը կրկնել, կարծես հանձնառել ես օրը 2 տեղ նույնը խոսելու․ վստահաբար՝ սրբազանն էլ է նրա հարցադրում-պայմաններին պատասխան տվել է, բայց մեկ է՝ սա նույն բանն թութակի պես անընդհատ կրկնում է։ Հարցնում եմ՝ ումից է, ի վերջո, հանձնարարականը, մենակ ՔՊ-ի՞ց։ Հարցն այն է, որ հիմա ոչ ոք այլևս ընդդիմության դեմ ծածուկ չի աշխատում, մնացել են մեկ-երկու հոգի, սաղ բացել են բոլոր խաղաքարտերը, ընդունել և միացել են, միայն մի քանի հոգանոց կերպարներ են ջուր պղտորում։
Մենակ Էդմոնը չէ, նիկոլական ու նախկին նիկոլական ճամբարները բոլորն են այլևս աշխատում բաց խաղաքարտերով։ Տեսեք, այս իշխանությունը իրենց դեմ պայքարողներին անվանում է գործակալներ։ Ընդդիմադիր լինելը, ըստ ՔՊ-ի, հավասար է ռսի գործակալ լինելուն։ Գժանոց է, անգամ խոսում են որ ժողովուրդը գործակալ է, փողով առած է, անպայման նշում են, որ ռուբլով, ես էլ ուզում եմ հարցնել էդ խելոքներին՝ էդ ո՞վ է ավելի շատ նման գործակալի․ ժողովուրդը ձեր դեմ է պայքարում, հանձնումների դեմ է պայքարում, անվանում եք գործակալ, թուրքերը ձեզ են աջակցում, Հայաստանի ժողովրդի, եկեղեցու, Սփյուռքի ու ընդդիմության դեմ են պայքարում ու պաշտպանում են ձեզ՝ ՔՊ-ին․ նույնն էլ դուք եք անում, հիմա իրենք գործակալ են, դուք հայրենասեր մարդի՞կ։ Էդ ո՞ր, տրամաբանությամբ։ Հայաստանում բողոքի ցույց է Փաշինյանի հեռանալու պահանջով, Ամերիկայում թուրքերը բողոքի ցույց են անում Փաշինյանի մնալու պահանջով, ադրբեջանցիներն ասում են՝ եթե Նիկոլի իշխանությանը վնաս սպառնա, պետք է զորք մտցնել Հայաստան ու կայունացնել Նիկոլի իշխանությունը։ Հիմա ո՞վ է գործակալ։
Ով խսում է ՔՊ-ի դեմ, ով ակցիա է անում, ասում են նայեք հա՝ ռուսի ագենտ ա։ Ի՞նչ տեղի ունեցավ երեկ․ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը։ Չէ, մի հատ էլ ասենք. Հայաստան է գալիս ЦРУ-ի ղեկավարի տեղակալը և նրան ընդունում է Հայաստանի վարչապետը, որը փաստացի երկրի ղեկավարն է։ Պաշտոնապես։ Լեգիտիմ, կասեր քպական որևէ ուսապարկ։ Իսկ սրա բացատրությունը որևէ մեկը ունի՞։ Լեգիտիմ ու օրինական, փաստացի ղեկավարը պետք է ընդունի Հայաստան եկած ԱՄՆ նախագահին, փոխնախագահին, պետդեպարտամենտի ղեկավարին, այլ հյուրերը իր կշիռով չեն։ Խոսքս վերաբերում է վարչապետի կշռին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի․ որպես Փաշինյան Նիկոլ, նա կարող է ընդունել Հայաստան եկած ցանկացած օտարերկրացի գործակալի, բրոքերի, հանցագործի․ խոսքս վարչապետի մասին է։ Ի՞նչ գործ ունի ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալը ՀՀ վարչապետի ախատասենյակում։ Ու դուք, դեռ խոսում եք ինչ-որ թվացյալ անգենտների մասի՞ն։ Ի՞նչ էիր քննարկում իր հետ, այ ընկեր, մի երկրի ներկայացուցչի հետ, որը քո կշռով չէ, մեզ, նկատի ունեմ․ մեր հետխորհրդային, անկախ, հուսով եմ, երկրի հետ ի՞նչ առնչություն ունի ԱՄՆ ռազվեդկի պաշտոնյան։
Ժողովուրդ ջան, օրինակ դուք ЦРУ-ի մասին ինչե՞ր եք լսել։ Ես որ մենակ կինոներ եմ տեսել․ ու դրանք բոլորը էն մասին են, որ էդ ագենտները որևէ երկրում կազմակերպում են սպանություններ, հեղաշրջումներ, խառկնակչություններ, մարդկանց են վերացնում, հանում-փոխում, հատուկ գործողություններ են անում, ի շահ իրենց երկրի՝ ԱՄՆ-ի։ Ու հիմա տեսնում եմ, որ մեր արդեն հիմնահատակ, կարելի է ասել, պոլին տված երկրում, ուր անգամ պետականության պահպանման մտանոգություններն է տարածում իշխանությունը, էդ ավագ ագենտներից մեկը գալիս է Հայաստան, ոչ ավել ոչ պակաս՝ հանդիպում երկրիս ղեկավարի հետ։ Էն էլ մեր երկրի համար էս խառը վիճակում, երբ մեր սահմանները միակողմանիորեն, թշնամու ճաշակով գծում է, այդ նույն իշխանությունը։ Էլ չեմ ասում, երբ մեր հարևան երկիր Իրանում ողբերգությունից անմիջապես հետո, որի ժամանակ զոհվել է երկրի ղեկավարությունը։ Դուք էսքանից հետո պետք է խոսեք ինչ-որ ուրիշ գործակալների՞ց, ձեզնից բացի՞։
Կրկնում եմ, բաց են խաղում էս մարդիկ։ Եթե անգամ գործակալ են, բաց են խաղում․ նրանք պաշտոնական հաղորդագրություն են տարածում ամերիկացի ԿՀՎ ղեկավարի տեղակալի այցի մասին, օրը ցերեկով թուրքերը ակցիա են անում ու շնորհակալություն հայտնում Փաշինյանին։ Մի 10, 20 տարի առաջ եթե ուզում էիր իմանալ այսինչ բանը ում է պատկանում, այսինչ գործչի հետևում ով է, պետք է հետևից կցեիր ԱԱԾ։ Հիմա հստակ գիտենք ով ով է, ու սրանք չեն էլ թաքցնում։ Կա՞ մի հոգի, որ չգիտի, թե ովքեր են ՔՊ-ի հետևում կանգնած, ովքեր են ՔՊ-ի գործողությունների շահառուները։ Լավ սենց ասեմ, իրենց իշխանությունից շահել է Ադրբեջանը, Թուրքիան, տուժել՝ արցախցին, հայաստանիցին, սփյուռքահայը, էն որ չեն թողնում գա հայրենիք։
ՔՊ-ն թեև վերջին տարիներին խոսում էր միայն ժողովրդի անունից, բայց էս մի քանի ամիս է՝ դա էլ չի անում․ 90 միլիոնանոց թուրք-ադրբեջանական աջակցություն ունի, էս 3 միլիոնը ինչի՞ն է պետք երևի։ Դուք տեսե՞լ եք վերջին մի քանի ամիսներին ժողովրդի անուն տան սրանք․ չէ, հիմա սրանց պահողը ժողովուրդը չէ, ըստ էության՝ էդ պայմանական ЦРУ-ներն են։ Ալիևն ասում է, որ իր պայմաններով են հողերը տալիս հայերը, դրանից հետո Ալենը հանդիպում է Ադրբեջանի ԱԺ նախագահին, ասում է՝ երկար սպասված, սիրալիր հանդիպում էր, ու հետո խոսում է ագենտներից։
Կրկնում եմ՝ ՔՊ-ն բաց քարտերով է խաղում, ու էդ բաց քարտերի շրջանակից էր այսօրվա սպառնալիքը, թե ինչ են սպառնում անել ժողովրդի հետ։ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասում է՝ առաջ այն մարդկիկ, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս, կա՛մ բանտում էին հայտնվում, կա՛մ մահանում էին, կա՛մ ունեզրկվում։ Ու ընդդիմությանն ասում է՝ ձեր չափը չճանաչեք, թե չէ՝ ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք: Խաչատուր Սուքիասյանն ասում է՝ եթե շարունակեք բողոքի ցույցերը, կգցենք բանտ, կսպանենք, կունեզրկենք։ Եթե սա ասեր ինչ-որ մի հերթական ուսապարկ, կասեինք՝ ջհանդամը լավ․ սա ասում է Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզո մականունով։ Իսկ ո՞վ է նա։ Գործարար է, իշխանության մեջ է, կարելի է ասել հենց օլիգարխ է, որի կենսագրությունը, ի միջի այլոց, սկսում է ՀՀՇ-ից։ Ո՞վ է եղել ՀՀՇ-ի ժամանակ։ Հայտնի է, եղել է որպես Վանո Սիրադեղյանի մտերիմ գործարարը, իրանով, իր հնարավորություններով հարստացած, ըստ տարածված ժողովրդի կարծիքի՝ Վանոյի քսակը։ Իսկ ինչո՞վ էր հայտնի Վանոն․ ՆԳՆ նախարար էր, հետո քաղաքապետ, հայտնի էր քաղաքական սպանություններով, ունեցած բանդայով։ Վանոյի Խաչատուրը 30 տարի հետո դարձյալ իշխանության հետ կապ ունի ու սպառնում է նույն մեթոդներով՝ սպանություններով։ Ո՞ւմ սպանություններով։ Էլի ընդդիմադիրների, ժողովրդի, իրեն կոնկուրենտ ունևորների՞։
Երեկ խոսում էի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին, որը Նիկոլի դատախազն էր։ Իսկ ո՞վ է այսօրվա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Տիկին դատախազ, ԱԺ պատգամավորը, օլիգարխը, որը ունի հսկայական հնարավորություններ, փող, իշխանություն, ազդեցություն, որի նախկին աշխատողներից մեկը ԱԺ նախագահն է, մյուսը՝ ՀՀ նախագահն է, վարչապետն է իր մոտ տարիներով գնացել՝ թուղթն ու գրիչը ձեռքին, որը ունի թիկնազորային բազմություն, մարդկանց սպառնում է սպանություններով, ունեզրկելով, կալանավորումներով․ բա դուք ուրե՞ք։ Հետևից էլ ասում է՝ ուզում ենք երկիրը հզորացնել, քաղաքացիները դեմ են, պետք է էն հին մեթոդները երևի առաջ բերել։ Տիկին դատախազ, բա կարիք չունե՞ք ստուգել Խաչատուր Սուքիասյանին, գուցե էն ժամանակների պես մի բանդայի էլ ինքն է տիրապետում, կամ հասկացեք, էտ ո՞վ է այդ սպանությունները և այլ հակաօրինական գործողությունները անելու, եթե մի քիչ էլ ջղայնանա պարոն Սուքիասյանը։ Տեսե՞լ եք Սուքիասյանի ախռանիկների թիվը, տիկին դատախազ, կարծես Նիկոլինից շատ է։ Տեսնենք, դատախազը, իր ընկերուհի ՄԻՊ-ը, քննչականը մի ռեակցիա կտա՞ն, թե մենակ Սպիտակցի Հայկոյի պատրոնդաշի մասին երգից են ռեակցիա տալիս, վտանգ տեսնում պետությանը։
Ինչ է ուզում ՔՊ-ն՝ մեկ բան՝ մնա իշխանության։ Պատրա՞ստ են դրա համար մարդկանց զոհ տալ։ Դուրս է գալիս, իսկ ինչո՞ւ ոչ։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, էն որ ասում ենք՝ իշխանությունը պետք է փոխվի, մենակ մի իմացեք, թե պետք է փոխվի Արցախ հանձնած, Հայաստանից հանձնող կառավարությունը։ Պետք է փոխվեն էս մարդիկ, էս մտածելակերպը, էս ռեժիմը։ Էս թվարկածս տեսակը պետք է իսպառ հեռանա ՀՀ պետական կառավարման համակարգից, որը երկիրը համարում է իր դուքանը, ժողովրդին, որպես իր աշխատողը, որը պետք է սուս-փուս նստի, գլխով անի։

Սևակ Հակոբյան