Քաղաքական

23.05.2024 08:09


Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է

Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է

Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին քիչ առաջ հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ դատարանը քննել էր երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդությունը։ Քննիչը խնդրել էր Հրաչյա Ղևոնդյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Կալանավորման միջնորդությունը քննել էր դատավոր Դավիթ Արղամանյանը: Պաշտպանական կողմը նրան ներկայացրել էր ինքնաբացարկի միջնորդություն, որը մերժվել էր:

«Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա Ղևոնդյանը, գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է Յուքոմ փոստային ծառայության համարը, այսինքն Հ. Ղևոնդյանը իշխանության յուրացումը նախապատրաստել է Յուքոմի փոստային ծառայության հետ։ Սա է մեղադրանքի ողջ պերճանքը և թշվառությունը»,-հայտնել է Հրաչյա Ղևոնդյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել են «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչը Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում։

«Սա արվել է բացառապես հանրահավաքները ճնշելու նկատառումով»,-ընդգծել է պաշտպանական կողմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը