Լրահոս

23.05.2024 11:26


Երևանում ՌԴ քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ հյուրանոցի աշխատակիցն իր ուսապարկից գողացել է 3000 դոլար

Երևանում ՌԴ քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ հյուրանոցի աշխատակիցն իր ուսապարկից գողացել է 3000 դոլար

Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 32-ամյա Շողիկ Ա․-ն և հայտնել, որ մայիսի 15-ին ժամը 12։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում Սայաթ-Նովա պողոտա 23 հասցեում գործող «Ավենյու 23» հյուրանոցում աշխատակիցներից մեկը իր ուսապարկից գողացել է 3000 դոլար, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը