Մեքսիկայի նախագահի թեկնածուի հանրահավաքի ժամանակ բեմը փլուզվել է, կան զոհեր (տեսանյութ)
Մեքսիկայի Սան Պեդրո Գարսա Գարսիա քաղաքում (Նուևո Լեոն նահանգ) նախընտրական հանրահավաքի ժամանակ բեմի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել, առնվազն 60-ը՝ տուժել, գրում է RT-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Կառույցը փլուզվել է նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսի ելույթի ժամանակ։ Քամու ուժգին պոռթկումը ներկաների վրա է գցել մեծ էկրանը, որի վրա այդ պահին պրոյեկտվել է կուսակցության տարբերանշանը։
Կարմիր խաչի տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժել է 80 մարդ:
Մայնեսը, ով ելույթ է ունեցել բեմում, նույնպես տուժել է դեկորացիաների ընկնելու հետևանքով։ X-ի իր էջում նա գրել է, որ իրեն տեղափոխել են Սան Խոսեի հիվանդանոց, և իր հետ ամեն ինչ կարգին է:
Մայնեսը ոչ մեծ ընդդիմադիր «Քաղաքացիական շարժում» կուսակցության թեկնածու է։ Վատ եղանակի պատճառով նախընտրական միջոցառումները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 24-ին, չեղարկվել են, իսկ ինքը՝ Մայնեսը, հստակեցրել է, որ կմնա Նուևո Լեոնում տուժածներին օգնելու համար:
Մեքսիկայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսին, կնորացվի Կոնգրեսի և իշխանության տեղական մարմինների կազմը:
Մեքսիկայի նախագահի թեկնածուի հանրահավաքի ժամանակ բեմը փլուզվել է, կան զոհեր (տեսանյութ)
Մեքսիկայի Սան Պեդրո Գարսա Գարսիա քաղաքում (Նուևո Լեոն նահանգ) նախընտրական հանրահավաքի ժամանակ բեմի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել, առնվազն 60-ը՝ տուժել, գրում է RT-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Կառույցը փլուզվել է նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսի ելույթի ժամանակ։ Քամու ուժգին պոռթկումը ներկաների վրա է գցել մեծ էկրանը, որի վրա այդ պահին պրոյեկտվել է կուսակցության տարբերանշանը։
Կարմիր խաչի տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժել է 80 մարդ:
Մայնեսը ոչ մեծ ընդդիմադիր «Քաղաքացիական շարժում» կուսակցության թեկնածու է։ Վատ եղանակի պատճառով նախընտրական միջոցառումները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 24-ին, չեղարկվել են, իսկ ինքը՝ Մայնեսը, հստակեցրել է, որ կմնա Նուևո Լեոնում տուժածներին օգնելու համար:
Մեքսիկայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսին, կնորացվի Կոնգրեսի և իշխանության տեղական մարմինների կազմը:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru