Լրահոս

24.05.2024 18:36


Աբովյանում տղամարդը մտել է բանկ ու սպառնում է պայթեցնել այն

Աբովյանում տղամարդը մտել է բանկ ու սպառնում է պայթեցնել այն

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մի տղամարդ մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է պայթեցնել այն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` տղամարդը զինված է նռնակներով։

Մեծ թվով ոստիկաններ մեկնել են բանկի` օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող մասնաճյուղ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և անցել ուժեղացված ծառայության:

Այս պահին բանկի ներսում ոստիկանները բանակցություններ են վարում տղամարդու հետ, որպեսզի նա հետ կանգնի իր մտադրությունից:

Մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ տղամարդու համբերության բաժակը լցվել է, քանի բանկը նրան ունեզրկել է, տունը ձեռքից վերցրել, այդ պատճառով էլ ճարահատյալ դիմել է նման քայլի։

Ոստիկանությունը պարզում է նռնակով զինված տղամարդու ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը