Կարծիք

25.05.2024 14:44


Նիկոլն ու իր ՔՊԿ-ն չեն աշխատում հանուն Երևանի ու երևանցու խնդիրների լուծման

Նիկոլն ու իր ՔՊԿ-ն չեն աշխատում հանուն Երևանի ու երևանցու խնդիրների լուծման

Երևանում` Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց «Գետառ» գետի վրայով անցնող մասում, այսօր տեղի է ունեցել ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում` 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ։

Այս փաստը ևս մեկ ապացույց է, որ նիկոլն ու իր ՔՊԿ-ն չեն աշխատում հանուն Երևանի ու երևանցու խնդիրների լուծման, պարզապես իրականացնում են իրենց պատվիրված ծրագիրը և թալանում են ՀՀ պետական բյուջեն` գերբարձր աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումների ու այլ շռայլումների միջոցով, արտաքին պարտքը հասցնելով 13 միլիարդի։

«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը