Լրահոս

25.05.2024 17:00


Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Մայիսի 25-ին, ժամը 12:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 12:50-ին: Այրվել է ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը