Անանցանելի են դեպի «Բագրատաշեն» տանող ճանապարհները
Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից նշում են, որ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով ՊԵԿ–ը զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։