Լրահոս

26.05.2024 11:56


Երևանում Opel-ը Սիլիկյան թաղամասի ճանապարհի կամրջից ընկել է. մայրն ու անչափահաս որդին հիվանդանոցում մահացել են

Երևանում Opel-ը Սիլիկյան թաղամասի ճանապարհի կամրջից ընկել է. մայրն ու անչափահաս որդին հիվանդանոցում մահացել են

Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմանում Սիլիկյան նոր խճուղի-Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Գրիգոր Ավետիսյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 10 մետրից ավելի բարձրությունից կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է բետոնե պատնեշի մոտ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը, նրա ուղևորները՝ Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Գոհար Մուրադյանը և 15-ամյա Էրիկ Գ.-ն, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու քաղաքացիները։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորներից Գ. Մուրադյանն ու Էրիկ Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել են։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ զոհվածները մայր ու որդի են։

Այս խորագրի վերջին նյութերը