Վրաստանը կարողացել է պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած նախագահի դավաճանnւթյանը. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիինմեղադրել է դավաճանության համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ժողովրդի և նրա ընտրած իշխանությունների միասնությունը և մտածված քայլերը վերջին երկու տարվա ընթացքում մեզ հնարավորություն են տվել պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած գոյաբանական սպառնալիքներին և տարբեր դավաճանություններին, այդ թվում՝ նախագահի դավաճանությանը: Վրաստանի նորագույն պատմությունը և ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները մեզ հստակ ցույց են տվել, որ ինքնիշխանությունը երկրի անվտանգության ամենաարդյունավետ երաշխիքն է»,-ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։
Ինչպես ընդգծել է վարչապետը, այժմ Վրաստանի համար հատկապես կարևոր է պաշտպանել իր պետական անկախությունը։
«Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին և հաղթենք ատելությանը, քանի որ միայն սիրով կարող ենք կառուցել այն, ինչ ավերվել է թշնամությունից»,-նշել է նա։
Զուրաբիշվիլին, իր հերթին, խոսելով զինվորականների և Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ, քննադատել է երկրի իշխանությունների գործողությունները։ Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կորոշեն երկրի կուրսը` եվրոպական, թե ռուսամետ։
Վրաստանը կարողացել է պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած նախագահի դավաճանnւթյանը. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել է դավաճանության համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ժողովրդի և նրա ընտրած իշխանությունների միասնությունը և մտածված քայլերը վերջին երկու տարվա ընթացքում մեզ հնարավորություն են տվել պահպանել խաղաղությունը երկրում՝ չնայած գոյաբանական սպառնալիքներին և տարբեր դավաճանություններին, այդ թվում՝ նախագահի դավաճանությանը: Վրաստանի նորագույն պատմությունը և ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները մեզ հստակ ցույց են տվել, որ ինքնիշխանությունը երկրի անվտանգության ամենաարդյունավետ երաշխիքն է»,-ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։
Ինչպես ընդգծել է վարչապետը, այժմ Վրաստանի համար հատկապես կարևոր է պաշտպանել իր պետական անկախությունը։
«Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին և հաղթենք ատելությանը, քանի որ միայն սիրով կարող ենք կառուցել այն, ինչ ավերվել է թշնամությունից»,-նշել է նա։
Զուրաբիշվիլին, իր հերթին, խոսելով զինվորականների և Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ, քննադատել է երկրի իշխանությունների գործողությունները։ Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կորոշեն երկրի կուրսը` եվրոպական, թե ռուսամետ։
Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։
Աղբյուրը` tert.am