Լույս չունեինք, ահավոր խառնաշփոթ վիճակում էինք. բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի. Քարկոփի ղեկավար
Դեբետ գետի վարարման հետեւանքով Ալավերդու Քարկոփ բնակավայրի բնակիչները դեռ գիշերվանից տարհանվել են գյուղից Ճոճկան բնակավայր, այս պահին բնակավայրը ամբողջովին հեղեղված է: NEWS.am-ի հետ զրույցում Քարկոփի վարչական շրջանի ղեկավար Հերմինե Պետրոսյանը մանարամասներ պատմեց իրենց տարհանումից եւ գյուղի հեղեղումից:
«Գիշերով սկսվեց։ Արթնացա, վազքի մեջ, չէի հասկանում՝ ինչ ա կատարվում։ Տեսա՝ գետը հունից դուրս եկավ, շենքի բակերն էր լցվում։ Բնակիչներին սկսեցին հատուկ տեխնիկայով տարհանել գիշերվա ընթացքում, լույս չունեինք։ Ահավոր խառնաշփոթ վիճակում էինք։ Բնակիչներին բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի այս պահին։ Այն մարդիկ են, որոնք հիվանդ են կամ ի վիճակի չեն եղել պատուհանով տեղափոխել։ Մտածել են, որ կարող է ջուրը իջնի։ Տարհանել ենք 256-257 հոգի։ Կարծեմ՝ կամուրջն է փլուզվել, դեռ չենք կարողանում կողմնորոշվել, ոչովհետև ջուրը թույլ չի տալիս տեսնել ամեն ինչը։ Տարհանվել ենք Մեծ Այրում և Ճոճկանտ գյուղ»,-պատմեց նա։
Պետրոսյանի խոսքով` ջուրը առաջին հարկերն է հեղեղվել, մեքենաները, սակայն գիշերով չեն կարողացել ամբողջական պատկերը տեսնել. «Հիմա լուսացել է, բայց տեղեկությունները մեր տղաներից եմ իմանում։ Մինչև ջուրը չիջնի ոչ մի բան հստակ չեմ կարող ասել։ Այս պահի դրությամբ ասում են՝ մեկ մետր իջել է ջրի մակարդակը, բայց ջուրը գյուղի կենտրոնով հոսում է։ Այս պահին գյուղ տանող ճանապարհ չկա, ԱԻՆ-ն էլ չի կարողացել մտնել գյուղ, ինչ արել են, մեր տղաներն են արել, տեխնիկայով տարհանել են։ Մեր ուժերով ենք տարհանվել, տեխնիկան ուղարկել է մեր կոմունալ ծառայությունը, բայց ամբողջությամբ մեր տղաներն են Ճոճկանից իջել օգնել, տեղացիները»։
Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ բարեբախտաբար իրենց համայնքից զոհեր, տուժածներ չկան։ «Դեռ չգիտենք՝ ինչպես պետք է տարհանվեն, քանի որ մարդիկ կան՝ տեխնիկայով չեն կարող պատուհանով դուրս գալ։ Այս պահին մենք մնում ենք Ճոճկանում գյուղացիների տներում»,-ասաց նա:
Հիշեցնենք. Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը:
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):