Լրահոս

27.05.2024 11:34


Ոստիկանությունը ժամը 11։10-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիաների 226 մասնակցի

Ոստիկանությունը ժամը 11։10-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիաների 226 մասնակցի

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 27-ին, ժամը 11։10-ի դրությամբ բերման են ենթարկել բողոքի ակցիաների 226 մասնակցի: Այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

«Այս պահի դրությամբ փակ փողոցներ չկան»,-ասացին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

«Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում տարբեր փողոցներ են փակում։

Այս խորագրի վերջին նյութերը