Կարծիք

27.05.2024 22:34


«Քաղաքացիական պայմանագիր» VS «Վրացական երազանք» (հայ և վրացի ոստիկանների տարբերությունը)

«Քաղաքացիական պայմանագիր» VS «Վրացական երազանք» (հայ և վրացի ոստիկանների տարբերությունը)

Հայաստանում ոստիկանությունը վերածվել է պատժիչ ջոկատի։ Հարձակվել են ԱԺ պատգամավորների ու շարքային քաղաքացիների վրա։ Հարձակվել են ոհմակով ու քստմնելի ձևով։

Միջազգային հանրություն կոչվածը, մարդու իրավունքներով զբաղվող տարատեսակ կառույցները, տնաբույծ «իրավապաշտպանները» լուռ են։ Փոխարենը մենք մեծ աղմուկ ենք տեսնում, երբ վրացական ոստիկանությունն է գործում։ Ընդ որում՝ Վրաստանում ագրեսիվ են ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմադիրները, որոնք բացահայտորեն հանդես են գալիս որպես օտարերկրյա գործակալներ։ Հենց դրա համար էլ Արևմուտքը լռում է, երբ Հայաստանում ոստիկանությունն ԱԺ պատգամավոր է ծեծում և կոկորդը պատռում է, երբ Վրաստանում ոստիկանությունը պաշտպանվում է դրսի փողերով փողոց դուրս եկած ցուցարարներից։ Քանզի Հայաստանում օտարերկյա գործակալներն իշխանության մեջ են և նրանց դեմ խոսելու կարիք Արևմուտքը չունի։

Հայաստանի իշխանությունն ու Վրաստանի ընդդիմությունը կառավարվում են մեկ կենտրոնից։ Երկուսին էլ քսի են տվել սեփական պետության դեմ՝ հանուն այլոց շահերի սպասարկման։

Վրաստանում ոստիկանությունը պաշտպանում է այդ երկրի ինքնիշխանությունը և թույլ չի տալիս, որ Վրաստանն ուրիշի ձեռքում մանրադրամ դառնա։

Հայաստանում ոստիկանությունը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որը ոչնչացնում է մեր երկրի ինքնիշխանությունը և ՀՀ–ն դարձրել է մանրադրամ՝ Ռուսաստանի ու Իրանի դեմ Արևմուտքի պայքարում։

Բիձինա Իվանիշվիլու առաջնորդած «Վրացական երազանքը» ավանդական ժողովրդավարության ու ազգային–պահպանողականության կողմնակից է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ պատերազմի կուսակցության ծայրագավառ է և գործիք՝ գեդոնիզմի, գռեհիկ տրոցկիզմի ձեռքում։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ու Վրաստանում տեղավորվում է համաշխարհային գլոբալ հակամարտության ծիրում։ Թբիլիսիում «Վրացական երազանքը» պայքարում է, Երևանում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ վաճառքի հանում պետությունը։

Ահա՛ այն, ինչ պետք է իմանալ հայ և վրացի ոստիկանների պահվածքի բուն պատճառնների մասին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը