Աշխարհ

28.05.2024 18:48


Հազվագյուտ Ferrari-ն աճուրդի կհանվի

Հազվագյուտ Ferrari-ն աճուրդի կհանվի

Zagato դիզայնով հազվագյուտ Ferrari 348-ը աճուրդի կհանվի։ Կուպեն կոչվում է Elaborazione և արտադրվել է տասը կտորի քանակով, գրում է motor.ru-ն։

Երկդռնանը սովորական 348-ից տարբերվում է ավելի ագրեսիվ դիզայնով` հսկայական կողային օդափոխիչներով, շարժիչի խցիկի թափանցիկ կափարիչով և բարձրացնող սփոյլերով: Շարժիչը ստանդարտ է՝ բնական շնչառական V8 3.4՝ 300 ձիաուժ հզորությամբ և 323 Նմ պտտող մոմենտով: Նման մեքենան գնահատվում է 350-400 հազար եվրո։

Վաճառքի համար այս մեքենաները գտնելը գրեթե անհնար է: Դրանցից միայն 10-ն են կառուցվել 1990-ականների սկզբին, ինչը սուպերքարը դարձնում է ավելի հազվադեպ, քան 250 GTO-ն:

Վաճառվող Ferrari 348 Zagato Elaborazione-ի վազքը ընդամենը 17094 կիլոմետր է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը