Աղստևի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ տանող կամուրջը
Աղստև գետի վարարման պատճառով մասնակի փլուզվել է Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունն այս պահին տվյալ կամրջով արգելված է։
Այս մասին հայտնում են Իջևանի համայնքապետարանից։
«Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը` tert.am