Լրահոս

28.05.2024 15:06


Գեղարքունիքում կանայք են uարում կայծակնաhարվել. մեկը տեղnւմ մաhացել է

Գեղարքունիքում կանայք են uարում կայծակնաhարվել. մեկը տեղnւմ մաhացել է

Այսօր՝ մայիսի 28-ին, արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել: Գրել է «Շամշյանը»։

Տեղում պարզվել է, որ կայծակահարության հետևանքով 1 հոգի մահացել է, 2-ն էլ տեղափոխվել են «Գավառ» բժշկական կնետրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները կանայք են և Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:

Այս խորագրի վերջին նյութերը