Նոր կադրեր, թե ինչպես են ոստիկանները խոչընդոտում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր դասի ուղեկցությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր:
Հայոց հայրապետը և հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա՝ մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշը՝ հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհեցին:
Հայոց հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար: