Ալիևն ու Էրդողանը անհանգստացած են Փաշինյանի ճակատագրով Հայաստանում
Հայաստանում ընթացող զարգացումները խիստ մտահոգում են Անկարային և Բաքվին, նշում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:
Բերենք ընդամենը մեկ փաստ. վերջերս Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկման էր ներկայացրել վեց հարց, որից մեկը վերաբերվում էր հայ-ադրբեջանական կարգավորման խնդրին:
Որպեսզի հասկանալի լինի, սույն հանգամանքը, նշենք, որ այս հարցը օրակարգ էր մտել վերջին պահին՝ հաշվի առնելով Հայաստանում ընթացող վերջին զարգացումները:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կարևոր հարցեր է քննարկել Թուրքիայի ԱԽ-ն, բերենք քննարկման օրակարգի մյուս հարցերը,
- քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարի հարցերը
-FETO-ի դեմ պայքարի խնդիրները
-Իսլամական պետության դեմ պայքարի հարցերը
-Իրաքի հետ հարաբերությունները
-Սիրիայում գործող քրդական ուժերի`PYD/YPG դեմ պայքարի խնդիրները և
-հայ-ադրբեջանական գործնթացը:
Նույն մտահոգությունն էր առաջացել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ նաև Ալիևի մոտ: Վերջինս նախ իր մտահոգություններնէր ներկայացրել «Հայաստանում ռևանշիստների շարժման ուժեղացման» մասով, իսկ հետո նշել էր, որ այդ առիթով Ադրբեջանը էլ ավելի է ուժեղացնելու իր անվտանգային քայլերը՝կապված Հայաստանի հետ:
Ադրբեջանի ոչ պաշտոնական շրջանակները գրեթե չեն էլ թաքցնում, որ պիտի ամեն կերպ աջակցել Փաշինյանին, որպեսզի վերջինս պահպանի իր իշխանությունը Հայաստանում, քանի որ դա միակ գրավականն է, որ «Ադրբեջանը խաղաղ ձևով հասնի Հայաստանի հետագա մասնատմանը», քանի որ զինված ձևով այն կարող է լուրջ խոչնդոտների հանգեցնել «արտաքին գործոնների ներազադեցության պատճառով»,- նշում են հարևան երկրի ներկայացուցիչները:
Ըստ էության կարելի է ասել, որ արդեն ոչ ոք չի թաքցնում, թե իրականում ով է կանգնած Հայաստանում ղեկի մոտ,և ինչ կկորցնեն մեր հարևանները, եթե նա զրկվի իշխանությունից:

Սա՛ է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am