Եթե նկատե՞լ եք, երեկ մի կերպ Սարդարապատ հասած Փաշինյանը, որ էսօր դուխ ա առել, իր ելույթում հետևյալ միտքն ա ասում․ «Մեր խնդիրը մեր Հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է, ոչ թե կենացներին, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանեցնելը»: Նայելով այսօրվա մեր երիկրում իրավիճակը, հայ ժողովրդի ներսում իրավիճակը, կարող եմ ասել, որ այո, որպես քեզ վերնախավ համարող մեկուսացած խումբ, քո ու քո խմբակի երազանքներին համապատասխան սարքել ես երկիրը։
Ալիևի հանձնարարականով, երկրից կտորներով հանձնումները, բողոքի ալիքները, Սարդարապատի ամոթը մի կողմ թողած՝ ընդամենը մեկ դեպքով օրինակ կբերեմ՝ Լոռու և Տավուշի մարզերին պատուհասած աղետը։ Ճանապարհներ, կամուրջներ, գյուղեր են քանդվել, մարդիկ տարհանվել կամ չեն կարողացել տարհանվել, մնացել են քանդված կամուրջների մյուս մասում․ հուսահատ վիճակ է, ընտանիքները քանի օր է՝ սնունդ չունեն, մաքուր ջուր չկա, լույս չկա, գազ չկա․ մարդիկ կորցրել են իրենց տարիների ապրուստը, կորցրել են հողը, կորցրել են տունը․ շատ տներ այլևս բնակության պիտանի չեն, էլ ավտոմեքենաների մասին չեմ ասում։ Եվ կարդում ենք՝ Նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Աղետի գոտուն կհատկացվի 300 մլն դրամ։ Ընդամենը 300 միլիոն՝ 8 անգամ ավելի քիչ գումար, քան հատկացվել էր, ասենք, Սնուփ Դոգի չկայացած համերգին։ 2,3 մլրդ դրամ հատկացնում են նրան, որ Հայաստանը գա, իրենց խելքով, ճանաչելի դարձնի, ընդամենը 300 մլն դրամ՝ աղետի գոտու ժղովրդին․ աղետի ու ձեր անճարակության պատճառով, այս երկիրը, ավելի ճանաչելի դարձավ։ Մարդ չգիտի՝ ինչքան մլն դոլար տալիս են, որ կառավարական ամառանոցները ռեմոնտ անեն, դե էն որ լավ էլ ռեմոնտ արած էին Սերժի վախտվանից, տալիս են, որ Նիկոլն էլ ավելի լավ պայմաններում ապրի, իսկ բազմակի քիչ՝ երկու մարզերին աղետից հետո։ Ակնհայտ է, Նիկոլ Փաշինյան վարչապետի համար իր բաղնիք-զուգարանն շատ ավելի կարևոր է, քան դուք, ձեր տունը, անվտանգությունը, առողջությունը, կյանքը։ Իրենց պատկերացումներին համահունչ երկիրը սա է, որ աղետից տուժած երկու մարզերին տալիս է նույնքան գումար, ինչքան քննչական կոմիտեի շենքի վերջին ռեմոնտին։ Հարյուրավորները կորցրել են տունը, այլևս բնակվելու ենթակա չէ․ բայց այս մարզերին հատկացվել է այնքան գումար, որքան Նիկոլը տվել է մի անգամ Նյու Յորք թռչելու համար՝ պետական փողերից։ Նիկոլի ծառայաողական մեքենան ավելի թանկ է գնահատվել, քան աղետի գոտու բնակչության հրատապ կարիքները։ Մամուլը գրել էր, որ Լոռու Քարկոփ գյուղում չկա հոսանք, գազ, ջուր, գյուղացիները տարհանվել են ու ապրում են կամ բարեկամի տանը կամ վարձով․ այսինքն որ ասում են տարհանում, պետությունը տարհանում է, պարտավոր է կացարանով ապահովել, ոչ թե ուղարկի վարձով ապրելու։ Էս ա ձեր նկատմամբ վերաբերմունքը։ Ու դուք մտածում եք փոխհատուցում են տալո՞ւ։ Նիկոլը խոսում էր ՔՊ պատկերացումներով երկիր սարքելու մասին։ Սա է իրենց պատկերացումը։ Դուք մարդավարի չեք օգնում, քաղաքացին ինքն է բեռնախցիկը օգնության ապրանք լցնում ու շտապում Ալավերդի, պարեկներդ տուգանում են ճամփին։ Է՛դ ա ձեր պատկերացումը։
Փողը հարցի մի կողմն է։ Երեկ անդրադարձա, որ էս աղետի ֆոնին փրկարար ծառայության պետը գեներալի չվաստակած կոչումն էր ստանում։ Բայց սա էն դեպքում, երբ փրկարար ուժերը բավարար չեն, ու կրթության նախարարը դիմում է ցուցարար ուսանողներին, որ օգնեն։ Ուժերը եթե չեն հերիքում, պետք է ամբողջ երկրի ԱԻՆ-ը, ներքին գործերը, ներքին զորքերը, անգամ բանակը ներգրավեք, ոնց ընդունված է աշխարհում։ Բայց չէ, սրանք ներքին զորքերն ուղարկում են կաթողիկոսի առաջ ճամփեն փակելու, հոգևորականի վզից խաչ պոկելուն, իսկ աղետների դեմ անփորձ, անպատրաստ ուսանողներին նախարարը հրավիրում է պոտենցյալ տուժած դառնալու։ Սա Նիկոլի երազանքներին համահունչ սարքված երկիրն է, որտեղ պարապած բերետին ուղարկում են 60 հոգով դեպուտատ ծեծելու, իսկ Կոնսերվատորիայի ջութակի բաժնի ուսանողին՝ աղետի հետևանքները չեզոքացնելու։ Սա է սրանց վերաբերմունքը, հարգելի լոռեցիներ ու տավուշեցիներ ջան, ձեր կյանքին, առողջությանը, անվտանգությանը։ Սրանք կարող են Ձեր աղետի ժամանակ քեֆ անել, ձեր կրած վնասների ֆոնին ձեր հարկերը, ձեր փողերը տալ իրենց քեֆերին, հաճույքներին, բայց դու մնաս բանասիրականի ուսանողների՝ քեզ փրկելու հույսին։ Խոսքը կառավարության պատասխանատվության չափի մասին է։ Մենակ էս մի ամսվա համար մենակ բողոքի ցույցերի ֆոնին 17 մլն դրամ տալիս են, որ բերետներին ցուցարարների հետևից ավտոբուսներով տեղափոխեն, կրկնեմ, մենակ ավտոբուսների համար, իսկ ձեզ վրա փող են խնայում, ռեսուրս են խնայում, փրկարար են խնայում։ Էդ ավտոբուսները ժամերով կանգնած են Երևանի փողոցներում, իսկ դրանց ժամը փող արժե։ Էդ բերետին էսօր չեն ուղարկում, որ գա քեզ փրկի, բայց որ վաղը քո իրավունքների համար ցույց անես, հաստատ մեկի տեղը տաս հոգու կուղարկեն, որ ջարդի քեզ։ Որովհետև էս իշխանության հենարանը այլևս մենակ ոստիկանությունն ա, ոչ թե քաղաքացին։
Շատ կուզենար Նիկոլը ուղարկեր ոստիկաններին աղետի գոտի, բայց չի կարող, վախեցած է, եթե երկու բերետ Երևանից հանկարծ դուրս գա, սա վախենում է կորցնի իշխանությունը։ Այո, սա Նիկոլենց պատկերացումներին համահունչ երկիրն է։
Մյուսը, որ և՛ զավեշտ է, և՛ ամոթ է․ երբ ձեր տունը աղետի մեջ է, ձեր երեխեքին հազիվ եք փրկում, երբ չգիտեք՝ գյուղում՝ վարար գետերի տակ քանի դի կա, երբ տասնյակ բնակավայրեր կտրված են արտաքին աշխարհից, հաց ու ջուր չկա, երկրի ղեկավարի կինը խնջույք է անում «սև ու սպիտակ» խորագրով․ ճիշտ նույն պահին։ Երբ հանրային դժգոհություն է առաջանում, թե մարզերում աղետ է, մարդիկ չգիտեն էդ կիսախարխուլ տները փուլ է գալու գլխներին, թե գետն է տանելու, վարչապետի կինը քեֆ է անում, վարչապետն ինքն է արդարացնում՝ 44-օրյա պատերազմի զոհվախների մայրերին էր Աննան ամոքում, սփոփում։ Սա երազանքների երկրի վարչապետի խոսք է։ Երկրի երկու մարզը վարի է գնացել, ինքը երկրի ղեկավարն է, կինը փարթի է անում, մարդն ասում է՝ սփոփում էր։ Հարց եմ տալիս էդ խնջույքին մասնակից զոհերի հարազատներին՝ ձեր երեխաների զոհվելու օրը որ քեֆ անեին աղետից տուժած էս ընտանիքները, ի՞նչ կասեիք։ Ասում եմ՝ սա Նիկոլի ճաշակով սարքած երկիրն է, որ հերը սենյակում մեռնի, տղեն ընկերների հետ փարթի անի հյուրասենյակում։ Սա ձեր սրտով երկիր ա, որ աղետ լինի, դու ասես հերիք ա սև հագնեք, հելեք գունավոր հագեք ընկեք քուչեքը, մի սգացեք։ Ասեմ իմանաք, որ էդ տուժած հատվածներում մարդիկ կան, որոնք իրենց խնջույքները, ծննդյան, երեխու նշանդրեքի քեֆերը չեղարկեցին՝ ի հարգանք ձեր երեխաների զոհվելու, ոչ նրա համար, որ էսօր դուք գնաք Աննայի հետ քեֆ անեք իրենց տուն մտած աղետի ֆոնին։ Նիկոլն ասում է՝ 6 ամիս առաջ էր պլանավորվել․ իսկ դժվար է՞ր չեղարկելը․ բա 6 մլն դոլարանոց համերգը ո՞նց չեղարկեցիք։
Կամ ի՞նչ է նշանակում չէինք կարող չեղարկել․ դա ընդամենը արդարացում է։ Սրանք բացատրություն տալու ոչինչ այլևս չունեն, այլ միայն արդարացում։ Էն որ կաթողիկոսի դիմաց փակել էին ճանապարհը Սարդարապատում, Նիկոլի բացատրությունը ի՞նչ էր։ Ասում է՝ վախենում էինք սադրանք անի, ինքը հրավիրված չէր և այլն։ Դու եթե երկիրը քո պատկերացումներին համահունչ սարքած չլինեիր, մարդավարի լինեիք, կաթողիկոսի հետ կգնայիր էդ միջոցառմանը։ Բացատրություն չունեն, ասելիք չունեն, ունեն էժան արդարացում, ամեն հարցում։
Զավեշտը էն ա, ժողովուրդ ջան, Տավուշի ու Լոռու մարզերի՝ աղետի մեջ հայտնված մեր քույր ու եղբայրներ, որ դուք գնացել, սրանց ընտրել եք էն հույսով, որ ձեր մատից պետք ա փուշ հանեն․ սրանք ձեզ գցում են աղետի մեջ ու ձեր աղետի ֆոնին քեֆ անում, իրենց վրա ծախսում միլիոններ ու խնայում ձեզ վրա ձեր հարկերը։ Ասում ենք սոված են մարդիկ, կտրված են արտաքին աշխարհից, գնացեք օգնեք, ՆԳ նախարարությունն ասում է՝ տեղյակ չենք։ Բա իհարկե՝ նրանք միայն տեղյակ են, թե որ ընդդիմադիրը ուր գնաց, ինչ արեց, որ բերետավոր բանդաներին ուղարկեն հետևից։
Կարճ ասած՝ մենք մշտապես այ էսպես աղետներ ենք ունենում ու զբաղվում ենք ինքներս դրանք հաղթահարելով, որովհետև մենք ունենք աղետաբեր ու անպատասխանատու իշխանություն։ Ո՞ր մի մարզը աղետի մեջ չէ, ո՞ր մի ոլորտը աղետի մեջ չէ․ ո՞ր մի երկրի հետ հարաբերություններն աղետի մեջ չեն։ Ու բոլորը՝ թե քաղաքացիները, թե՛ անգամ նիկոլական պաշտոնյաները հիմա պետք է իրենք իրենց համար եզրահանգում անեն ու հարց տան՝ թե՛ իրենք իրենց, թե՛ իրենց շեֆին՝ լավ ինչքա՞ն սենց։
Լավ, ինչքա՞ն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Սևակ Հակոբյան
Աղբյուրը` yerevan.today