52,3 աստիճան. Հնդկաստանի մայրաքաղաքում ռեկորդային շոգ է
Հնդկաստանի մայրաքաղաքում ջերմաստիճանը երկրորդ անգամ ռեկորդ է սահմանել վերջին երկու օրվա ընթացքում՝ հասնելով 52,3 աստիճանի ըստ Ցելսիուսի սանդղակի, հայտնում է Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը։
Նյու Դելիում օդի ջերմաստիճանի առաջին ռեկորդը սահմանվել էր երեքշաբթի՝ 49,9 աստիճանի ըստ Ցելսիուսի սանդղակի, ինչը ինը աստիճանով բարձր է տարվա այս եղանակի նորմայից, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նախկինում Դելիում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 49,2 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի. ցուցանիշը գրանցվել է 2022 թվականի մայիսի 15-16-ին:
Օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ երկրի մայրաքաղաքում ջերմային ալիքը կշարունակվի առաջիկա մի քանի օրերին և խորհուրդ է տվել մարդկանց շատ ջուր օգտագործել և նվազագույնի հասցնել արևի տակ մնալը:

Աղբյուրը՝ tert.am