Լրահոս

30.05.2024 15:58


Ավանում կոտրել են «Իզիփեյ» վճարային տերմինալի փականը և գողացել մի քանի մլն դրամ

Ավանում կոտրել են «Իզիփեյ» վճարային տերմինալի փականը և գողացել մի քանի մլն դրամ

Մայիսի 27-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Սուրեն Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 04։10-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը, այնուհետև դրամարկղի դռան փականը կոտրելու միջոցով Ավան վարչական շրջանի, Նարեկացի թաղամասի 44/7 հասցեում տեղադրված իրեն պատկանող «Իզիփեյ» վճարային տերմինալից գողացել են մի քանի մլն դրամ։

Դեպքի վայր մեկնած իրավապահներին Սուրեն Մ․-ն հայտնել, որ գողացել են մոտ 4 մլն դրամ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը