Աշխարհ

01.06.2024 18:49


Ասիայի ամենահարուստ մարդու կինը բառացիորեն 60 հազար դոլար արժողությամբ ոսկե ջուր է խմում

Ասիայի ամենահարուստ մարդու կինը բառացիորեն 60 հազար դոլար արժողությամբ ոսկե ջուր է խմում

Ասիայի ամենահարուստ մարդու կինը՝ Նիտա Ամբանին, բառի բուն իմաստով ոսկե ջուր է խմում, որը կոչվում է Acqua di Cristallo Tributo a Modigliani։ Այն գալիս է հատուկ շշով, որը մշակվել է հայտնի դիզայներ Ֆերնանդո Ալտամիրանոյի կողմից:

24 կարատանոց ոսկու տարայի մեջ տեղավորված ջուրը Իսլանդիայի սառցադաշտային ջրի և Ֆրանսիայի ու Ֆիջիի բնական աղբյուրների ջրի համադրությունն է: Ըստ Times Now-ի՝ յուրաքանչյուր շիշը գնահատվում է ավելի քան 60000 դոլար, այն ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաթանկ ջուր։ Բուն ջրին ավելացվել է նաև 5 գրամ ոսկի։

Ասում են, որ վաթսունամյա Նիտան ոսկե ջրի շնորհիվ ունի անթերի մաշկ:

Ջրի այս ցնցող շշի դիզայներ Ֆերնանդո Ալտամիրանոն նաև Henri IV Dudognon Heritage Congnac Grande Champagne տարայի ստեղծողն է, որն արժե գրեթե երկու միլիոն դոլար:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը