Լրահոս

01.06.2024 11:44


Վայոց Ձորում արջը մտել է գյուղացու այգին

Վայոց Ձորում արջը մտել է գյուղացու այգին

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արջը մտել է Շատին գյուղի բնակիչներից մեկի այգին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների հետ փորձում են արջին ծառից իջեցնել, սակայն դեռևս ոչ մի արդյունք։

Այս խորագրի վերջին նյութերը