Քաղաքական

01.06.2024 18:28


Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազանը՝ Գյումրիում նախատեսված համերգը չեղարկելու մասին (տեսանյութ)

Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազանը՝ Գյումրիում նախատեսված համերգը չեղարկելու մասին (տեսանյութ)

Գյումրու Թատերական հրապարակում այսօր ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ:

Գյումրի էր մեկնում նաև Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը՝ ունկնդրելու համերգը:

Միջոցառումը չեղարկվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով:

«Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ, բան չեմ ասում: Երեխաները մասնակցում էին համերգին «Ազնավուր» հիմնադրամի հրավերով, պայմանագիր էր կնքել իրենց հետ, նա ո՞վ է, որ մեջտեղ ընկնի ու ինչ-որ բաներ անի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

Նշենք, որ քիչ առաջ հավաքեցին բեմը` թույլ չտալով ելույթ ունենալ:

«Այս իշխանությունն ամեն բան քաղաքականացրել է»,-հայտնեց Սրբազանը:

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Այս խորագրի վերջին նյութերը